Սերժ Սարգսյանն այցելեց Արմավիրի մարզային գրադարան

Պաշտոնական, Օրվա լուր | | April 11, 2012 18:03

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Արմավիրի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 11-ին եղավ Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնանորոգվող դպրոցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նախագահը ծանոթացավ նորոգվող դպրոցում իրականացված աշխատանքների ընթացքին: 2005-2011 թթ. յոթ մասնաշենքներից բաղկացած դպրոցում ներդրվել է շուրջ 300 մլն դրամ գումար, որով կատարվել են տանիքի փոխման եւ լոկալ ջեռուցման համակարգի ներդրման ու մասնակի հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես` ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դպրոցի հիմնանորոգման համար հատկացվել է 87.1 մլն դրամ, որով իրականացվել են երեք մասնաշեքների վերակառուցման աշխատանքներ: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ հատկացվել է 79.5 մլն դրամ, որով կվերանորոգվեն դպրոցի երկու մասնաշենք, եւ ողջ աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

Նախագահը եղավ նաև Արմավիր քաղաքի մարզային գրադարանում` մասնակցելով հայ գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառմանը: Արմավիրի մարզային գրադարանի շենքը 1975 թվականից տեղակայված է քաղաքի չորս հարկանի բազմաբնակարան շենքի առաջին հարկում: 2001թ.-ին «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով գրադարանը համալրվել է սարքավորումներով եւ գրականությամբ: Նախորդ տարի ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են գրադարանի հիմնանորոգման` լոկալ ջեռուցման համակարգի անցկացման, ներքին հարդարման եւ անվտանոգության համակարգի ներդրման աշխատանքներ` շուրջ 36.3 մլն դրամ գումարով: Ներկայում գրադարանային ֆոնդը կազմում է ավելի քան 110 հազար գիրք, առկա է 19 համակարգիչ:

Արմավիրի մարզային գրադարանի հավաքածուն ավելի քան 110 հազար միավոր է, այն սպասարկում է 6728 ընթերցողի, ինտերնետի միջոցով անվճար տրամադրում է տեղեկատվություն 1050 օգտվողի:

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply