«Ժառանգությունը» պահանջում է բացահայտել թիվ 21 ընտրատարածքում թեկնածուին ծեծի ենթարկելու գործը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2012 18:01

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է Արմավիրի մարզում գտնվող թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանին օրերս ծեծի ենթարկելու փաստը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար:

«Պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից եւ իրավապահ մարմիններից պատշաճ արձագանք եւ գործի արդար քննություն: Հույս ունենք, որ նման դեպքերն այլեւս չեն կրկնվի եւ դրանով իսկ չեն ստվերի նախընտրական գործընթացը»,-ասված է «Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply