Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2012 17:45

Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հերթականը Դավթաշեն վարչական շրջանն էր, որտեղ Տարոն Մարգարյանը ծանոթացել է իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:
Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել հանգստի գոտիներում, այգիներում, պուրակներում և բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը:
Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է վարչական շրջանում վերջերս ձևավորված փոքր շուկաների պայմաններին և, զրուցելով առևտուր իրականացնողների հետ, հավաստիացել է, որ քաղաքակիրթ առևտրի կազմակերպմանն ուղղված քաղաքապետարանի քայլերը գոհունակությամբ են ընդունվել թե առևտրականների և թե քաղաքացիների կողմից:
Այնուհետ քաղաքապետը ծանոթացել է բակային տարածքներում իրականացվող բարեկարգման աշխատանքներին: Մասնավորապես զեկուցվել է, որ բարեկարգվող բոլոր բակերը կհամալրվեն նստարաններով ու զրուցարաններով, ինչն ըստ էության իրականացվում էր նաև շրջայցի պահին: <>,-նշել է Տարոն Մարգարյանը:
Դավթաշենի առաջին թաղամասում մարզասեր փոքրիկների համար շուտով ֆուտբոլի փոքր խաղադաշտ կկառուցվի: Բակերի բարեկարգման մասով իրենց գոհունակությունն հայտնելով Տարոն Մարգարյանին, դավթաշենցիները հույս են հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական և բոլոր բակերը կբարեկարգվեն, ինչին ի պատասխան քաղաքապետը հավաստիացրել է, որ ծրագիրը կլինի շարունակական և հորդորել է բնակիչներին լինել ավելի ակտիվ և մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղված քաղաքապետարանի բոլոր նախաձեռնություններին:
Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաև Երևանի թիվ 200 դպրոցի բակ, որտեղ լսելով բնակիչների կողմից առաջադրվող խնդիրները, տեղում հանձնարարել է ապահովել աշակերտների անվտանգությունը և արգելել ավտոմեքենաների մուտքը դպրոցի բակային տարածք:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ բնակիչների ժամանցի կազմակերպման համար վարչական շրջաններից յուրաքանչյուրում պետք է ստեղծվեն հանգստի հարմարավետ կենտրոններ: Դավթաշեն վարչական շրջանում նախագծի մեկնարկն արդեն տրվել է: <>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Կենտրոնական այգում քաղաքապետին է ներկայացվել այս ուղղությամբ նախատեսվող ծրագիրը:
Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջաններն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Ըստ այդմ հանձնարարվել է առավել հետևողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերի հնարավորին շուտ լուծումներ տալու հարցում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply