Մեր տարածաշրջանում պատերազմ է սպասվում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Գևորգ Ավչյան | April 11, 2012 17:42
Վերջին ժամանակներում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր տարածաշրջանի պետությունները պատրաստվում են պատերազմի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների ասացին իրանագետ Նվեր Դավթյանն ու ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Փորձագետները համոզված են, որ թե’ Ադրբեջանը եւ թե’ Իրանն ակտիվ սպառազինվում են:
«Ադրբեջանը, մասնավորապես, վերջերս Իսրայելից է մեծ քանակի տեխնիկա ձեռք բերել: Հիմնականում ռազմածովային ուժերի տեխնիկա, հրթիռներ, որոնք տեսականորեն չեն կարող Հայաստանի դեմ օգտագործվել, և բնականաբար, Իրանը մտավախություններ ունի, որ հենց իր դեմ պետք է օգտագործվեն»,- ասաց Սարգիս Ասատրյանը:
Իսկ իրանագետը համոզմնունք հայտնեց, որ Իրանի կողմից հյուսիսային պաշտպանական շրջանները, մասնավորապես հակաօդային պաշտպանության մասով, ավելի է ակտիվացվում: Մասնավորապես, որ այնտեղ նոր ՀՕՊ համակարգեր են տեղադրվում, հակահրթիռային համակարգեր, որոնք կկարողանան լուծել Իրանի պաշտպանության համակարգի դեմ դրված խնդիրները` հավանական պատերազմի դեպքում:
«Իրանի կողմից պատասխան պահանջվեց Ադրբեջանի համապատասխան մարմիններից, թե ինչ նպատակներ են հետապնդում ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ: Ադրբեջանը պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարեց, որ երբեւէ չի կարող Ադրբեջանի տարածքն օգտագործվել Իրանի դեմ: Սակայն այն զինտեխնիկան, այն միջոցները, որն Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել Իսրայելից առաջիկա 2-3 տարիների ընթացքում, աայնուամենայնիվ, Իրանին մտավախության տեղիք են տալիս»,- ասաց Իրանագետ Նվեր Դավթյանը:






Facebook
Tweet This
Email This Post
