Հայ զինվորի մարտական ոգին պետք է բարձր լինի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 17:31


Նյութական տեսանկյունից` Հայաստանը չի կարող մրցակցել Ադրբեջանի հետ, որովհետեւ նրանք անհամեմատ ավելի մեծ նյութական միջոցներ ունեն եւ ռազմատեխնիկակակն սպառազինություններ ավելի շատ կարող են գնել: Եվ հայկական զինուժը ադրբեջանական զինուժի հետ պետք է մրցի միայն զորքերի պատրաստվածության մակարդակի բարձրացմամբ:Այս տեսակետն այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, շեշտեցին իրանագետ Նվեր Դավթյանն ու ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Փորձագետները համոզմունք հայտնեցին, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի բանակների հիմնական խնդիրը պետք է լինի մարտական ոգու եւ մարտական պատրաստության բարձր մակարդակը: Մանավանդ` որ Հայաստանը երբեւէ չի հարձակվելու:
«Լինելու է պաշտպանվող դիրքերում, իսկ ցանկացած պաշտպանվող բանակ, եթե մարտական պատրաստականությամբ բարձր մակարդակի վրա է գտնվում, հաջողությունն իր կողմն է լինելու: Առավել եւս, որ Արցախն իր բնակլիմայական ու աշխարհագրական պայմաններով այդ հնարավորությունն ընձեռում է»,- կարծիք հայտնեց իրանագետ Նվեր Դավթյանը:
Նույն համոզմանն է նաև ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը, ով այս առումով կարևորեց մեր երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հարցը:
«Այստեղ, իհարկե, գլխավորը մարտական ոգին է, այսինքն` երիտասարդ սերնդի համապատասխան դաստիարակությունը, նրանց զինվորական ծառայության պատրաստելը, նրանց մեջ ռազմահայրենասիրական ոգու դաստիարակումն` ընդհանրապես, ինչը, ցավոք սրտի, մեզ մոտ բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում»,- նշեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply