Իրանն ու Ադրբեջանը բացահայտ չեն պատերազմի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 16:52


Դժվար թե Իրան-Ադրբեջան ռազմական առճակատում լինի, մարտական գործողությունների տեսքով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեցին իրանագետ Նվեր Դավթյանն ու ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Նրանք կարծիք հայտնեցին, որ ավելի շատ Ադրբեջանը կփորձի ռազմական գործողություններ սկսել, եթե Իրանի դեմ սկսվեն այդ ռազմական գործողությունները եւ Իրանի հայտնվի այնպիսի իրավիճակում, որ այլեւս չկարողանա համարժեք պատասխան տալ:
«Ինչ խոսք, Ադրբեջանը կարող է փորձել որոշակի զորքեր մտցնել Իրանի` Ատրպատականի տարածք, իսկ բացահայտ առճակատում Իրանի հետ չի կարող ունենալ»,- նշեց Սարգիս Ասատրյանը:
Իսկ Իրանագետ Նվեր Դավթյանն ավելի շատ հակված է կարծելու, որ միայն Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել իսրայելական օդուժի համար` Իրանի դեմ ռազմական գործողությունների, կոնկրետ օբյեկտների ռմբահարման դեպքում:
«Քանի որ կոնկրետ իսրայելական օդային ուժերն ի վիճակի չեն 2000-2500 կիլոմետր օդային ուղի հաղթահարել, հասնել Իրան, ռմբակոծել օբյեկտներն ու հետ վերադառնալ: Սա լուրջ խնդիր է Իսրայելի բանակի համար, եւ սա է պատճառը, որ նրանք քայլեր կատարեցին` այդ խնդրի լուծման համար օգտագործել Ադրբեջանի տարածքը»,- պարզաբանեց Նվեր Դավթյանը:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply