Ո՞ր ոլորտներում են ամենաշատ անօրինականությունները տեղի ունենում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2012 16:12

ՀՀ կառավարության պատվերով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքացիական սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը իրականացրել է «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները, տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները» սոցիոլոգիական հետազոտությունը: Զանգվածային հարցմանը մասնակցել է 1,608 հարցվող` 562-ը` մայրաքաղաքում, 1,046-ը` մարզերում:

Օրենքների խախտումը և կոռուպցիոն դրսևորումները պետական կառույցներում պարզող հարցերից մեկը հետևյալն է. «Ո՞ր ոլորտներում են առավել շատ անօրինականություններ տեղի ունենում»: Հարցման մասնակիցները պատասխանել են` 

  1. Առողջապահություն` 23.5%
  2. Կրթություն և գիտություն` 19.7%
  3. Դատաիրավապահ մարմիններ` 13.8%
  4. Ոստիկանություն` 11.5%
  5. Զբաղվածության ոլորտ` 8.8%
  6. Հարկային և մաքսային` 7.8%
  7. Գները վերահսկող մարմիններ, փոքր և միջին բիզնես` 6.7%
  8. Սոց.ապահովություն,  Փարոս` 5.5%
  9. Ճանապարհային ոստիկանություն` 4.5%
  10. Մարզպետարան, ՏԻՄ, թաղապետարան, քաղաքապետարան` 2.8%
  11. Զինկոմիսարիատ` 2.5%
  12. Կադաստր` 2.2%
  13. Բանակ` 2.0%
  14. Մարդու իրավունքներ` 0.9%
  15. Ոչ մի ոլորտում` 5.2%
Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply