Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց եվրոպացի դեսպաններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2012 16:00

11 ապրիլի 2012թ., Երեւան: Այսօր Եվրամիության երեւանյան կենտրոնակայանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հյուրընկալեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում ու Վրաստանում հավատարմագրված` Եվրամիության երկրների դիվանագետներ: Հանգամանորեն քննարկվեցին նախընտրական իրավիճակին, խորհրդարանական ընտրությունների ընթացիկ քարոզարշավին առնչվող հարցեր, ինչպեսեւ ժողովրդավարության վճռակամ մարտահրավերը, որի առջեւ կանգնած է Հայաստանը:

Այսօր Հովհաննիսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանում Հնդկաստանի դեսպան պարոն Աչալ Կումար Մալհոթրայի հետ` մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ, եւ «Ժառանգության» երախտագիտությունը հայտնեց պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:

«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply