Վստահությունը ներկայիս կառավարության նկատմամբ խիստ ցածր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2012 15:34

ՀՀ կառավարության պատվերով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքացիական սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը իրականացրել է «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները, տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները» սոցիոլոգիական հետազոտությունը: Զանգվածային հարցմանը մասնակցել է 1,608 հարցվող` 562-ը` մայրաքաղաքում, 1,046-ը` մարզերում:

Վստահությունն իշխանությունների նկատմամբ պարզելու համար հարցրել են`

«Որքանո՞վ եք հավատում, որ երկրի իշխանություններն անում են ամեն ինչ երկրում բարեփոխումներ իրականացնելու նպատակով».

36.2 %-ը պատասխանել է` բացարձակ չեմ հավատում,

19.5 %-ը` չեմ հավատում,

32.8 %-ը` հավատում եմ,

11.5 %-ը`վստահ եմ:

Վստահությունը կառավարությանի նկատմամբ պարզելու համար հարցրել են`

«Որքանո՞վ եք համամիտ, որ ներկայիս կառավարությունն  իրականացնում է Ձեզ կամ Ձեր ընտանիքի համար նշանակալի փոփոխություններ» 

51.6 %-ը պատասխանել է` ընդհանրապես համամիտ չեմ,

21. 3 %-ը` ավելի շուտ համամիտ չեմ,

20. 1 %-ը` ավելի շուտ համամիտ եմ,

6.3 %-ը` լիովին համամիտ եմ,

0.7 %-ը դժվարացել է պատասխանել:

«Կառավարությունն իրո՞ք շահագրգռված է կոռուպցիայի նվազեցմամբ» հարցին հարցվողների

37.0 %-ը պատասխանել է` բացարձակ չեմ հավատում

16.7 %-ը` չեմ հավատում

32.2 %-ը` հավատում եմ

14.1 %-ը` վստահ եմ


Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply