Նոր մոդելի ինքնաթիռներում ուղևորները կնստեն դեմ-դիմաց

Օրվա լուր | | October 8, 2009 18:46

Դեմ-դիմաց նստատեղերով ինքնաթիռի նոր մոդելը տարբեր արձագանքների տեղիք է տվել:

Նոր վիճելի նախագծի համաձայն` ինքնաթիռը 50 տոկոսով ավելի շատ ուղևորներ կկարողանա փոխադրել, ինչը ավիափոխադրողներին ավելի շատ եկամուտներ կապահովի, և մոտ 30 տոկոսով կնվազի ավիատոմսերի արժեքը:

Նախագծի հեղինակ բրիտանական «Դիզայն Q» ընկերության տնօրեն Հովարդ Գայն ասել է, որ նոր մոդելն անհարմար կլինի երկարատև թռիչքների համար. «պետք է դրանք օգտագործվեն կարճատև, 30-80 րոպե տևողությամբ թռիչքների ժամանակ»: Նոր ինքնաթիռի բացասական կողմերից է և այն, որ նստարանների միջև միջանցքը նեղ է, և սննդի մատակարարումը շարժական սեղանիկով դժվար կլինի:

Գայն ասել է, որ ներկայումս զինվորականների համար որպես փոխադրամիջոց են օգտագործվում նոր մոդելի ինքնաթիռները, և արձագանքները դրական են:

Աղբյուրը` www.dailymail.co.uk

Դիտվել է 1684 անգամ:
Print Friendly

Leave a Reply