Ինդոնեզիայի հզոր երկրաշարժի հետևանքները կարող են դիպչել ավելի քան 20 երկրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 15:23

Այսօր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին կարող է հասնել ավելի քան 20 երկրի: Այդպիսի նախազգուշացում է տարածել այսօր ամերիկյան խաղաղօվկինոսյան ցունամիների նախազգուշացման  կենտրոնը: Մասնավորապես, այն երկրների ցուցակում, որոնք պետք է կիրառեն համապատասխան անվտանգության միջոցներ, մտնում են Ինդոնեզիան, Հնդկաստանը, Շրի-Լանկան, Ավստրալիան,Մյանման, Թայլանդը, Մալդիվները, Մեծբրիտանիան, Մալազիան, Մավրիկիան, Սեյշելյան կղզիները,Պակիստանը, Սոմալին, Օմանը, Մադագասկարը, Իրանը, Յեմենը, Բանգլադեշը, Տանզանիան , Մոզամբիկը, Քենիան, Սինգապուրը և Հարավային  Աֆրիկայի որոշ երկրներ: 8,7մագնիտուդ  երկրաշարժը այսօր տեղի է ունեցել ինդոնեզիական Սումատրա կղզու արևմտյան ափերին, Էպիկենտրոնը գտնվում է 495կմ Աչեղ մարզի մայրաքաղաք Բանդա-Աչեխ քաղաքից հեռավորության վրա: Դեռ ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չեն հաղորդել, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply