“Հայաստան Հիմնադրամը “ավարտեց Երեւանի Նորքի տուն ինտերնատի վերանորոգումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2012 14:50


“Հայաստան Հիմնադրամը ” ս.թ. փետրվարին ավարտեց Երեւանի Նորքի տուն ինտերնատի ՙԱ՚ մասնաշենքի III եւ IV հարկերի ամբողջական վերանորոգումը, ներառյալ աստիճանավանդակի վերանորոգումն ու դռների, լուսամուտների, մանրահատակի փոխարինումը: Նորացվել են նաեւ էլեկտրական, ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերը:

Ֆինանսավորումը` Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմին

Նորքի տուն ինտերնատը 1989-1990թթ.-ի կառույց է: Առանձին վերանորոգման աշխատանքներն ուղղված են հաստատության համընդհանուր արդիականացմանը: Այսօր տուն-ինտերնատի 2 քառահարկ մասնաշենքերում բնակվում է 65-ից բարձր 230 տարեց, որից 130-ը` կին եւ 100-ը` տղամարդ: Տնօրեն Արթուր Մելքոնյանի փոխանցմամբ` վերջերս ամուսնացած երկու զույգերին սենյակներ են տրամադրվել վերանորոգված հարկաբաժիններում:

Տարեցների համար կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումներ: Մարտի 10-ին ինտերնատի շուրջ 60 բնակիչ Ա.Բաբաջանյանի համերգասրահում մասնակցեցին Կարինե Մկրտչյանի ՙԿանայք չեն ծերանում՚ գրքի շնորհանդեսին, որը եզրափակվեց համերգային ծրագրով:
Իսկ փետրվար ամսին, տնօրինության նախաձեռնությամբ, կազմակերպվեց 78 տարեցների աչքերի անվճար ստուգում Հ.Մալայանի ակնաբուժության կենտրոնում: Արդյունքում, տեսողության խնդիրներ ունեցող 49 տարեցներ օրերս կապահովվեն համապատասխան ակնոցներով:
Նորոգ հարկաբաժիններն ու տնօրինության միջոցներով վերանորոգված ճաշարանն ու ժամանցի սրահն առավել բարենպաստ պայմաններ են ստեղծել մեծահասակների բնակության եւ հանգստի համար:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply