Սյունիքի բժիշկներն անվճար բժշկական օգնություն են տրամադրում ԼՂՀ Քաշաթաղի շրջանի բնակչությանը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 12, 2009 12:55

qashataghԼՂՀ Քաշաթաղի շրջանի ավելի քան 800 բնակիչ այս տարի «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի առաջատար բժիշկ-մասնագետների կողմից լաբորատոր-գործիքային հետազոտություն է անցել, ստացել մասնագիտական անվճար բժշկական խորհրդատվություն և բուժում:

Նրանց տրամադրվել են նաև անհրաժեշտ դեղորայք և բժշկական պարագաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Սյունիքի մարզպետարանի առողջապահության վարչությունից, մասնագիտացված բժշկական օգնության, մասնավորապես` վիրահատությունների կարիք ունեցող հիվանդներին տրվել են ուղեգրեր, որպեսզի պետպատվերի շրջանակներում նրանց հետագա բուժումը կազմակերպվի Սյունիքի բժշկական հաստատություններում: Սյունիքի բժիշկների նման նախաձեռնությունը հարևան ԼՂՀ Քաշաթաղի շրջանում շարունակական է լինելու:

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply