Այսօր «Ազատ դեմոկրատներ» Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավարի և ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2012 14:36

Այսօր ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գրասենյակում «Ազատ դեմոկրատներ»կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Ազատ դեմոկրատներ»կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Լաուրենտիու Հրիսթերայի և ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
«Ազատ դեմոկրատներ»կուսակցության լրատվական ծառայություն

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply