Մեդալակիր դառնալու վճռականությամբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 11, 2012 14:38

Երևանցի Արման Երեմյանը հայաստանցի առաջին մարզիկն է , ով կմասնակցի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված թհեքվոնդոյի մրցաշարի : Նա Լոնդոն մեկնելու ուղեգիր նվաճեց հունվարի  վերջերին Կազանում անցկացված վարկանիշային մրցաշարում `  80 կգ քաշային կարգում:

Երեմյանն իր անձնական մարզիչ Արամ Սահակյանի հետ ապրիլի 7 -ից  ուսումնամարզական հավաքի է մասնակցում Վլադիկավկազում: Դրան կհաջորդի Անգլիայի Մանչեսթերում մայիսի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունը: Այդ ստուգատեսում մեր մարզիկի գլխավոր նպատակն է տեսնել  օլիմպիական խաղերում իր հավանական մրցակիցների մենամարտերը , զգալ նրանց  «շնչառությունը »: Ապա կհաջորդեն  ուսումնամարզական հավաքները Ծաղկաձորում,  Մոսկվայում  և հավանաբար ` նաև Սերբիայում :

Թհեքվոնդոյի մեր լավագույն վարպետը օլիմպիական խաղեր կմեկնի մեդալակիր դառնալու վճռականությամբ:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է 651 անգամ:
Print Friendly

Leave a Reply