Մարզային և քաղաքային համայնքների ամենակարևոր հիմնախնդիրներից է ճանապարհաշինությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2012 14:22

ՀՀ կառավարության պատվերով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքացիական սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը իրականացրել է «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները, տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները» սոցիոլոգիական հետազոտությունը: Զանգվածային հարցմանը մասնակցել է 1,608 հարցվող` 562-ը` մայրաքաղաքում, 1,046-ը` մարզերում:

 «Որո՞նք են Ձեր համայնքի առջև կանգնած առավել կարևոր հիմնախնդիրները» հարցին հարցվողների

28.6 %-ը պատասխանել է` ճանապարհաշինական խնդիրները,

22.8 %-ը`գործազրկությունը,

9.3 %-ը`խմելու ջրի որակը,

7.9 %-ը`բնապահպանական խնդիրները,

7.0 %-ը`քաղաքաշինությունն ու կառուցապատումը,

5.6 %-ը`գյուղատնտեսական խնդիրները,

4.9 %-ը`ոռոգման ջրի խնդիրը,

4.8 %-ը`գազամատակարարաման բացակայությունը,

4.6 %-ը`աղբահանությունն ու աղտոտվածությունը,

4.6 %-ը`փողոցային լուսավորությունը

3.8 %-ը`կոմունալ-կենցաղային վատ պայմանները,

3.4 %-ը`ժամանցի գոտիների, խաղահրապարակների բացակայությունը,

3.2 %-ը`աղքատությունը,

3.1 %-ը`տրանսպորտային խնդիրները,

2.2 %-ը`մանկապարտեզի խնդիրը,

2.1 %-ը`մշակութային կենտրոնների բացակայությունը,

14.6 %-ը կոնկրետ խնդիր չի նշել:

 

Մայրաքաղաքի համայնքների հիմնախնդիրներն, ըստ  Երևանի հարցվողների, եղել են.

  1. Ճանապարհաշինական խնդիրները` 22.3 %
  2. Աղտոտվածություն և աղբահանություն` 21.7 %
  3. Քաղաքաշինական խնդիրներ, ժամանցային գոտիների, խաղահրապարակների Բացակայություն ` 14.6 %
  4. Կոմունալ-կենցաղային վատ պայմաններ` 5.5 %
  5. Փողոցների լուսավորություն` 9.5 %
  6. Տրանսպորտային խնդիրներ` 5.1 %
  7. Գործազրկություն` 4.7 %
  8. Խմելու ջրի խնդիր` 3.9%
  9. Բնակարանային խնդիրներ` 2.6 %
  10. Աղքատություն` 2.4 %:

Մարզային քաղաքների հիմնախնդիրներն, ըստ քաղաքների հարցվողներ, եղել են.

  1. Գործազրկություն` 46.2 %
  2. Ճանապարհաշինական խնդիրներ` 32.5 %
  3. Բնապահպանական խնդիրներ` 11.0 %
  4. Ժամանցի գոտիների, խաղահրապարակների Բացակայություն 7.7 %
  5. Խաղահրապարակաների զբոսայգիների կառուցապատում 5.7 %
  6. Խմելու ջրի խնդիր` 5.3 %
  7. Աղքատություն 4.4 %
  8. Տնտեսական խնդիրներ 4.2 %
  9. Գնաճ 3.1 %
  10. Աղբահանություն 3.1 %:

Գյուղական համայնքների հիմնախնդիրներն, ըստ գյուղերի հարցվողների, եղել են.

  1. Ճանապարհաշինական խնդիրներ 31.1 %
  2. Գործազրկություն 19.6 %
    1. Խմելու ջրի խնդիր 17.7 %
    2. Գյուղատնտեսական խնդիրներ 14.4 %
    3. Գազի խնդիր 12.4 %
    4. Ոռոգման ջրի խնդիր 11.5 %
    5. Մշակութային կենտրոնների բացակայություն 4.3 %
    6. Մանկապարտեզների բացակայություն 4.1 %
    7. Կոմունալ- կենցաղային վատ պայմաններ 3.7 %
    8. Աղքատություն 3.0 %:


Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply