Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ «Urian Heep» ռոք խումբը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 8, 2009 18:38

Urian Heep

«Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչ Անդրեյ Սիմոնյանի, «Վիբրոգրաֆուս» ռոք խմբի և «Արզնի» հանքային ջրերի գործարանի տնօրեն Հովսեփ Մանուկյանի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին աշխարհահռչակ բրիտանական «Urian Heep» ռոք խումբը ելույթ կունենա Հայաստանում:

Համերգը նվիրված է «Urian Heep»-ի 40-րդ և «Շանթ»-ի 15-րդ հոբելյանին:

Խմբի հիմնադիրը 20-ամյա երիտասարդ կիթառիստ Միք Բոքսն է: Խումբը ստեղծվել է 1967թ.: «Urian Heep»-ին հանրաճանաչ դարձրեց պրոդյուսեր Գերի Բրոնին, ով 1969թ. հանդիպեց Բոքսի նորաստեղծ «Spice» խմբին և առաջարկեց փոխել անունը` այն դարձնելով է «Urian Heep»(անվանումը վերցված է Չարլզ Դիկենսի «Դեվիդ Կոպերֆիլդ» պատմվածքից, որտեղ Urian Heep-ը պատմվածքի «ահավոր,փոքրիկ» հերոսի անունն է 1969թ. Դիկենսի անունն ամենուր էր, քանի որ տոնվում էր նրա 100-րդ տարելիցը ):

Խումբը համատեղում է ծանր ռոքն ու մետալը` երաժշտության մեջ ընդգրկելով ջազային և ակուստիկ, երբեմն էլ քաունթրիի տարրեր: Հայաստանում ԽՍՀՄ-ի տարիներին հատկապես ճանաչված էր 1977 թ. թողարկված «Simphaty» երգը՝ «Fireffly» ալբոմից:

2007թ. մայիսին խմբի թմբկահար Քերսլեյքը ստիպված եղավ լքել խումբը վատառողջության պատճառով, և նրան փոխարինեց Ռասել Գիլբրուքը: Խումբը Հայաստանոում ելույթ կունենա Ռասելի հետ իր մշտական կազմով` վետերան կիթառահար Միք Բոքսը, բաս կիթառահար Թրևոր Բոլդերը, վոկալիստ Բերնի Շոոուն և սստեղնահար Ֆիլ Լանզոնը:

Համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգմանը:

Համերգի տոմսերը  10 000- 50 000 դրամ են: Կազմակերպիչներից Հովսեփ Մանուկյանն ասաց, որ տոմսերի թանկ լինելը պայմանավորված է շատ գումար հավաքելու ցանկությամբ:

Դիտվել է 3357 անգամ:
Print Friendly

Leave a Reply