Կիմ Չեն Ինը պաշտոնապես դիկտատոր է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 14:03

Այսօր Կիմ Չեն ինը պաշտոնապես հայտարարվել է Կորեայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար, այսինքն` իր հոր Կիմ Չեն Իրի հենտորդը: Փաստորեն կին Չեն Ինը, որը 30 տարեկան է ( նրա ծննդյան իսկական ամսաթիվն իր երկրում չի հրապարակվել երբևէ) ղեկավարում է ԿԺԴՀ-ն, իր հոր մահից հետո, անցած տարվա վերջից:

Կորեայի աշխատավորական կուսակցության  կոնֆերանսը տեղի է ունեցել Փհենյանում: Այդ իրադարձությունը համընկել է  Հյուսիսային Կորեայում երկրի արհեստական արբանյակի արձակման նախապատարաստական աշխատանքի հետ:

Մեծ հեռավորության բալիստիկ հրթիռի արձակումով խախտվում է ՄԱԿ- անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, հայտնել է  ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վաշինգտոնը սպառնում է, ԿԺԴՀ-ի հետ համաձայնությունը անվավեր ճանաչել, որով միջուկային ու հրթիռային ծրագրից հրաժարվելու դեպքում Փհենյանը կարող էր մթերքի մեծ խմբաքանակ ստանալ ԱՄՆ-ից:

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply