Ուժեղ երկրաշարժ Ինդոնեզիայում, կա ցունամիի վտանգ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 13:38

Ինդոնեզիական Սումատրա կղզու արևմտյան ափերին այսօր 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Տարերքի օջախը գտնվում է 33կմ խորության վրա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Հայտարարված է ցունամիի վտանգ:

Ինդոնեզիական արշիպելանգը կազմված է ավելի քան 18 հազար  կղզիներից , որոնք տարածվում են հասարակածի երկարությամբ 6,5 հազար կիլոմետրեր: Աշխարհի խոշորագույն կղզիների պետությունը շրջապատված է այսպես կոչված խաղաօվկիանոսյան Կրակե օղակով` հրաբուխների և  սեյսմիկ ակտիվ զոնաների շղթայով, որոնք տարածվում են Մեքսիկայի ափերից մինչև Նոր Զելանդիա:

2010թ. հոկտեմբերին ինդոնեզիայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ տեղի ունեցավ, որը առաջացրեց երեք մետրանոց բարձրությամբ ցունամի: Աղետի զոհ դարձան ավելի քան 400 մարդ:

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply