Ընտանիքի առջև կանգնած առավել կարևոր խնդիրը գործազրկությունն է. սոցիոլոգիական հարցման արդյունքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 11, 2012 13:32
ՀՀ կառավարության պատվերով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքացիական սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը իրականացրել է «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները, տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները» սոցիոլոգիական հետազոտությունը: Զանգվածային հարցմանը մասնակցել է 1,608 հարցվող` 562-ը` մայրաքաղաքում, 1,046-ը` մարզերում:
«Որո՞նք են Ձեր ընտանիքի առջև կանգնած առավել կարևոր հիմնախնդիրները» հարցին հարցվողների
51.5 %-ը պատասխանել է` գործազրկությունը և աշխատատեղերի բացակայությունը,
20.1 %-ը` ֆինանսական խնդիրներն ու աղքատությունը,
10.4 %-ը` բնակարանային խնդիրը,
9.5 %-ը` առողջական խնդիրները,
3.9 %-ը` ցածր թոշակն ու նպաստը,
2.6 %-ը` կրթական խնդիրները,
2.0 %-ը` արտագաղթը,
1.9 %-ը` գյուղատնտեսական խնդիրները,
1.7 %-ը` նպաստների բացակայությունը,
1.7 %-ը` կոմունալ վճարումների, հարկերի բարձրացումը
1.6 %-ը` անձնական խնդիրները,
0.8 %-ը` կոմունալ-կենցաղային վատ պայմանները,
0.6 %-ը`վարկերի հետ կապված խնդիրները,
3.9 %-ը` այլ,
15.6 %-ը կոնկրետ խնդիր չի նշել:
Որպես գործազրկության, աշխատատեղերի բացակայության հիմնախնդրի պատասխանատու` հարցվողների
44.7 %-ը նշել է կառավարությունը,
21.2 %-ը` նախագահը,
10.0 %-ը` հարցվողն ինքը /իր ընտանիքը,
7.5%-ը` ՏԻՄ-ը,
2.8%-ը` մարզպետարանը,
2.4%-ը` համայնքը/ժողովորդը,
2.3%-ը` Ազգային ժողովը:






Facebook
Tweet This
Email This Post
