ՀՀ նախագահ. «Թուրքերին չի հաջողվի սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2009 17:49

doni-rostovԵրեկ Դոնի Ռոստովում Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ որքան էլ որոշ թուրք ղեկավարներ փորձեն մեր հայրենակիցների սրտացավությունը ներկայացնել որպես պարտադրանքի փորձ, դա նրանց չի հաջողվի:

«Նրանց չի հաջողվի սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև»,- նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Սարգսյանը:

Նախագահն ասել է, որ ոմանք այս օրերին փորձում են կարծիք տարածել, թե իբր հայթուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման նպատակը Հայաստանը Ռուսաստանից հեռացնելն է: «Հայռուսական ռազմավարական գործընկերությունը զարգանում է լայն թափով, այդ թվում նաև`ՀԱՊկ շրջանակներում, իսկ մոտ ապագայում, ես կարծում եմ, դուք բոլորդ ականատեսը կլինեք զարգացումների, որոնք վերջակետ կդնեն նույնիսկ ամենաթերահավատների կասկածանքներին»,- ասել է նա:

Սարգսյանը կոչ է արել խելամտորեն օգտագործել ժամանակը և ճիշտ բաշխել ուժերը: «Աշխատենք ձեռքձեռքի տված` ՀայաստանԱրցախՍփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, և ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը»,- ասել է նա՝ հերթական անգամ կրկնելով, որ  «երբ մենք անկախություն էինք հռչակում, այն ժամանակ էլ կային մտավախություններ Հայաստանի և հայ ժողովրդի ճանապարհի վերաբերյալ: Երբ մենք սկսում էինք Արցախյան շարժումը, որ պիտի հանգեցներ նոր իրողությունների, մենք կրկին ունեինք լուրջ մտահոգություններ: Բայց մենք երկու դեպքում էլ որոշում ենք ընդունել և շարժվել ենք առաջ»:


Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply