Գյումրիում 24-ամյա Գոհար Նաջարյանը շմոլ գազից թունավորվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2012 13:17


Ապրիլի 10-ին, ժամը 15.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 72 տնից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Գոհար Նաջարյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Գ. Նաջարյանը թունավորվել է տան լոգարանում գազի կաթսայի խողովակից առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply