Փոքրիկը 12 ժամ դիարանում անցկացնելուց հետո կենդանի է մնացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 13:14

Արգենտինայի հիվանդանոցներից մեկի աշխատակիցները փոքրիկին ծննդաբերության ժամանակ մեռած կարծելով, ուղարկել են  դիահերձարանի սառցախցիկ, սակայն երեխան հրաշքով փրկվել է:

Դեպքը պատահել է ապրիլի 3-ին, Բուենոս Այրեսում:

Բժիշկներն Անալի Բաունթերին հայտնել են, որ  ժամանակից շուտ  ծնված երեխան մահացել է լույս աշխարհ գալուց անմիջապես հետո ու նորածնի մարմինը տեղավորել են սառցախցիկում:

“Ինձ անգամ թույլ չտվեցին տեսնել սեփական երեխայիս: Ինձ քնաբեր ներարկեցին, իսկ դստերս տարան”,սարսափով հիշում է երեխայի մայրը:

Ավելի ուշ Անալիին ու  նրա ամուսնուն, այնուամենայնիվ թուլատրեցին հրաժեշտ տալ փոքրիկին: Նրան արդեն տեղավորել էին փոքրիկ դագաղում, չէ որ արդեն 12 ժամ էր անցել:

“Մենք մոտեցանք դագաղին ու փորձեցինք այն բացել. Շատ պինդ էր փակված: Մենք խնդրեցինք բացել այն, որ հրաժեշտ տանք մեր դստերը”, պատմում է փոքրիկի հայրը: Երբ բացեցին դագաղը, փոքրիկ Լուզ Մալագրոսը, որը ժամկետից 3 ամիս շուտ էր ծնվել, կենդանության նշաններ ցույց տվեց: “Սկզբում ինձ թվաց, որ հալյուցինացիա ունեմ: Ես չէի կարողանում հավատալ անգամ, երբ նա խուլ ձայներ էր հանում: Սկզբում մենք պատրաստվեցինք հեռանալ, որոշելով, որ դա մեզ թվում է, ապա, երբ վերջին անգամ շրջվեցինք` Միլագրոսը լաց էր լինում: Նա կենդանի էր”,պատմել է մայրը:

Պարզ չէ, թե ինչպես կարող էին բժիշկներն այդպես սխալվել:  Հիմա փոքրիկի վիճակը կայուն է : 5 երեխայի մայր Անալիի համար սա իսկական բարոյական ցնցում էր: Ներկայումս փնտրվում են կատարվածի մեղավորները, որոնք կկանգնեն դատարանի առջև:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply