“Վիագրան”` անցյալի մնացուկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 12:54

Գիտնականները հայտարարել են, որ տղամարդկանց շրջանում  մասսայականություն վայելող “Վիագրա” դեղամիջոցը իսկական անցյալի մնացուկ է, քանի որ մոտ ապագայում այն լրիվ դուրս կմղվի մեկ այլ միջոցով:

Հետազոտողների հայտարարության համաձայն, օկսիտոցին հորմոնը, որն այլ կերպ անվանում են “գրկախառնման հորմոն”, կարող է արական լիբիդոյի վրա ազդելով, կատարել “Վիագրայի” ֆունկցիան:

Գաղափարի հեղինակներն ասում են, որ օկսիտոցինը մեծ դեր է խաղում սեքսուալ գրավչության ու զուգընկերոջը վստահելու գործում:

«Journal of Sexual Medicine»  հանդեսը տեղեկացնում է, որ օկսիտոցինի խիտ չափաբաժին տղամարդիկ կարող են ստանալ, ասենք այդ հորմոնը պարունակող քթի սպրեյներ օգտագործելով:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply