Երեխան իր հետ մանկապարտեզ է տարել հերոին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 12:44

5-ամյա երեխան մանկապարտեզ  է տարել հերոինով 50 փաթեթ, որպեսզի իր հասակակիցների մոտ “գանձով” գլուխը գովի: Ոստիկանությունն ակնթարթորեն արձագանքեց կատարվածին` ձերբակալելով փոքրիկի խորթ հորը:

Այս զավեշտալի դեպքը կատարվել է Կոնեկտիկուտ նահանգի Բրիջփորթ քաղաքում: Փոքրիկ տղան իր ընկերներին ցույց է տվել փաթեթներն ու նույնիսկ պատմել, թե ինչ է դա: Ցնցված դաստիարակչուհին կարողացել է միայն ոստիկանություն կանչել:

Երբ տղայի 35-ամյա խորթ հայրը նկատել է , որ հերոինն անհետացել է, գնացել է ուղիղ  մանկապարտեզ, որ վերցնի իր ունեցվածքը, սակայն ոստիկաններն արդեն անհամբերությամբ նրան էին սպասում:

Ոստիկանությունը ներկայումս որոնում է փոքրիկի բարեկամներին, որոնց  ժամանակավորապես կհանձնվի տղայի խնամակալությունը:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply