Ծանրորդները սկսեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 11, 2012 12:49

Անթալիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին ոսկե մեդալը երկամարտում նվաճեց Ադրբեջանը ներկայացնող բուլղարացի Վալենտին Սնեժև Խրիստովը` 280 կգ (125 + 155 ) կգ: 62 կգ քաշային կարգում հաղթեց Բունյամին Սեզարը (Թուրքիա)` 301 (142 + 159) կգ:

48 կգ քաշային մարզուհիների պայքարում հաղթեց Մարժենա Կարպինսկայան (Լեհաստան)`187  (85 + 102) կգ:

Ապրիլի 11-ին 69 կգ քաշային կարգում հանդես կգան Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը:

Ապրիլի 15-ին մրցահարթակ դուրս կգա  գերծանր քաշային Հայկ Հակոբյանը:

Դիտվել է 606 անգամ:
Print Friendly

Leave a Reply