Նաև դրամական պարգևներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 11, 2012 12:26

Խարկովում 40-րդ անգամ անցկացվեց ազատ ոճի ըմբիշ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը: Նա դարձել է Ուկրաինայի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: Չորս տասնամյակ առաջ Սահակյանն ընդգրկվել էր ԽՍՀՄ հավաքականի կազմում և պետք է  հանդես գար օլիմպիական խաղերում, սակայն ավտովթարի զոհ է դարձել:

Մրցումներին մասնակցեցին  Հայաստանի,  Ռուսաստանի, Սլովակիայի, Մոլդովայի, Վրաստանի, Ղազախստանի և  Ուկրաինայի  119 ըմբիշներ: Դավիթ Ափոյանը 66 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2-րդ տեղը` եզրափակիչում պարտվելով Ուկրաինան ներկայացնող Ռուստամ Ջաֆարյանին: 55 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը հասավ մինչև կիսաեզրափակիչ և բավարարվեց բրոնզե մեդալով: Ուկրաինան ներկայացնող, կիևցի մեր հայրենակից Լյուդվիգ Շոլինյանը հաղթեց 60 կգ քաշայինների մրցումներում:

Ի դեպ, հուշամրցաշարի գլխավոր հովանավորը Խարկովի մարզի  Հայակական համայնքն էր: 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրավողներին հանձնվեցին համապատասխանաբար 500, 300, 200 դոլար դրամական պարգևներ:

Դիտվել է 578 անգամ:
Print Friendly

Leave a Reply