Թուրքիայի նախկին նախագահ. «Ադրբեջանի ժողովրդին մենք ժամանակին խոստումներ ենք տվել»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2009 17:24

«Թուրքիայում չկա մեկը, որ դեմ լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Սակայն ինչո՞ւ են փակվել սահմանները: Լուծվա՞ծ են արդյոք սահմանի փակման պատճառ դարձած խնդիրները,- ինչպես հաղորդում է «day.az»-ը, ասել է այսօր Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը,- Հիշեք, որ կան խոստումներ, որ մենք տվել ենք Ադրբեջանի ժողովրդին և պետությանը: Կան խոստումներ, որ տվել ենք Ադրբեջանի խորհրդարանում: Եթե հրաժարվենք մեր խոստումներից, ապա դա կդառնա հակառակ կողմի դժգոհության պատճառ»:

Դեմիրելն ասել է, որ չի պատկերացնում, թե պաշտոնական օղակներն ինչպես են կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները: Նրա խոսքով` եթե թուրքական կողմը ստորագրի արձանագրությունները, բայց չվավերացնի, սահմանները փակ կմնան, մինչդեռ միջազգային հանրությունը սպասում է, որ սահմանները կբացվեն:

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply