Չինաստանը` միջազգային որսագող

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 11:45

Գնալով խորանում է հակասությունը Չինաստանի ու Ֆիլիպինների միջև` Հարավ-Չինական ծովի ռեսուրսների վերահսկման շուրջ:

Պեկինը  հաստատում է, որ անցած գիշեր Ֆիլիպինների ՌԾՈՒ-ի նավը ներխուժել է  Չինաստանի տարածքային ջրեր ու պահանջում է, որ այն հեռանա:

ՉԺՀ-ի  դեսպանությունը Մանիլայում հրապարակել է մի հայտարարություն, որում ասվում է, որ Չինաստանի սուվերենությունը տարածվում է նաև Հարավ-Չինական ծովի վրա:

Ֆիլիպինյան վարկածի համաձայն, անցած գիշեր այդ պետության տարածքային ջրեր են մտել չինական 8 ձկնորսական նավեր` չինական ափային ծառայության երկու նավի ուղեկցությամբ: Ֆիլիպինյան ռազմանավը փորձել է որսագողերին ձերբակալել, սակայն Չինաստանի ափային ծառայությունը թույլ չի տվել:

Ինչպես նշել է Ֆիլիպինների ԱԳ նախարար Ալբերտ դել Ռոսարիոն,  Ֆիլիպինները պատրաստ է պաշտպանել   սուվերենիտետը Հարավ-Չինական ծովի նկատմամբ:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply