Արմավիր-Էջմիածին ճանապարհին «Ռենո» է շրջվել, իսկ Արարատ քաղաքում «Ֆոլքսվագեն Վենտո» -ը վրաերթի է ենթարկել 10-ամյա մի հեծանվորդի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2012 12:00
Ապրիլի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ռենո»  մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ապրիլի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ  ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա մի հեծանվորդի,  պատճառել վնասվածք և դիմել փախուստի:
Ոստիկանները պարզել են, որ տղային «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply