Պայթյուն և հրդեհ ավտոտնակում`երեք վիրավոր
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 11, 2012 11:36
Ապրիլի 10-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի բակում գտնվող մի ավտոտնակում, դեռևս չպարզված հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Պատահարի հետևանքով ստացած վնասվածքներով և տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1976 թ. ծնված Արման Հովհաննիսյանը, 2001 թ. ծնված Ժորա Հովհաննիսյանը և 1991 թ. ծնված Գևորգ Մանուկյանը, որոնք, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.20-ին, մարտական 4 հաշվարկի ուժերով:
Նշանակվել են դատաբժշկական, հրդեհատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
