Մոսկվայում ձերբակալել են հայաստանցի քիլլերի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2012 11:30

Հանցագործը պատվերով մի շարք սպանություններ է կատարել Պենզայում և Ռոստովի մարզում:

Օպերատիվ խմբի աշխատակիցները բռնել են 52-ամյա հայաստանցու, որը Պենզայի մարզում 2006-ից գտնվում է հետախուզության մեջ` սպանության կասկածանքով: Որոշ տեղեկանքներից պարզվել է նաև, որ այս մարդը գտնվում է հետախուզման մեջ նաև Ռոստովի մարզում` պատվերով սպանություններ կազմակերպելու և կատարելու կասկածանքով:

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները պարզեցին այն հասցեները, որտեղ կարող էր գտնվել հանցագործը, ու երբ նա այցելեց հիշյալ հասցեներից մեկում գտնվող բնակարան, նրան ձերբակալեցին: “Մերսեդես” ավտոմեքենայում հայտնաբերվեց Մակարովի ատրճանակ` 2 պարկուճով: Բնակարանի հետախուզման ժամանակ հայտնաբերվեց  CZ, 644 ատրճանակ տարբեր տրամաչափի փամփուշտներ, անաղմուկ կրակելու հարմարանք և գիշերային տեսանելիության “Յուկոն” սարք:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply