Հայտնի է դարձել «Միսս Հայաստան-2012»-ի անունը (լուսանկարներ,տեսանյութ)

ԱՆԿԱԽ ԿԻՆ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | April 11, 2012 8:21

Երեւանում, ապրիլի 10-ի երեկոյան, հայտնել են «Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթողի անունը
(ֆոտոռեպորտաժ): Աննա Առաքելյանն առաջինն է եղել 17 աղջիկների շարքում, որոնք ներկայացնում էին երկրի տարբեր շրջաններ: Որպես մրցանակ հայ գեղեցկուհին իրավունք ստացավ «Միսս աշխարհ-2012» մրցույթում ներկայացնել Հայաստանը: Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ է ներկայացված լինելու այդ հեղինակավոր մրցույթում:

«Միսս Հայաստան 2012» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Շոուի սկզբում աղջիկները հանդես են եկել ազգային տարազներով, հետո լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով: Երեք մրցույթների արդյունքում ընտրվել է 10 մասնակից, ովքեր կրկին բեմ են դուրս եկել լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով: Նրանցից ընտրվել է 5 մասնակից: Հենց նրանց շարքից էլ ընտրվել է «Միսս Հայաստան-2012»-ը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է 18-ամյա Կատերինա Աբրահամյանը` Աբովյանից, իսկ առաջին տեղը` 17-ամյա Անիտա Գաբրիելյանը` Երեւանից:

Նշենք, որ մրցույթի հաղթող Աննա Առաքելյանը (հասակը` 173 սմ) սիրում է կարդալ, նախասիրություններն են բոուլինգ, թենիս խաղալը եւ պարելը:

Հիշեցնենք, «Միսս Հայաստան» մրցույթն անցկացվում էր առաջին անգամ 5-ամյա ընդմիջումից հետո: Մրցույթին մասնակցում էին 18-ից 24 տարեկան 18 աղջիկներ:

Դիտվել է 4004 անգամ:
Print Friendly

Leave a Reply