ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 19:11


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Արսեն Լևոնյանի (թիվ 1 ընտրատարածք), Մերուժան Մխոյանի (թիվ 21 ընտրատարածք), Տիգրան Պետրոսյանի (թիվ 23 ընտրատարածք), Արմեն Ավդալյանի (թիվ 28 ընտրատարածք) գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել նաև “Օրինաց Երկիր” կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աշխեն Մանուկյանի, Կարինե Մկրտչյանի և Մերի Ղոնյանի գրանցումները, ինչպես նաև` <> կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Դավիթ Առաքելյանի և Երվանդ Զուրաբյանի գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է “Կենտրոն” վարչական շրջանի Տիգրան Մեծ փողոցի թիվ 43 շենքի բակի բնակիչների, ինչպես նաև թիվ 37 ընտրատարածքում գրանցված Աժ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Մալիկ Թելունցի դիմումները:

Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշմամբ մերժել է “Մարտունու կանանց համայնքային խորհուրդ” և”Կաղնի”սոցիալական-բնապահպանական հասարակական կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման մասին դիմումները, քանի որ նշված կազմակերպությունների կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply