Վարչապետը ծանոթացել է մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության զարգացման ծրագրերին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 17:32

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Բեկոն պրոդուկտ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին և զարգացման ծրագրերին: Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկել է ոլորտում առկա խնդիրները:
1995-ին հիմնադրված «Բեկոն պրոդուկտ»-ը սննդամթերքի որակի բարձրացման նպատակով հեղինակավոր «Schieler» ընկերությունից ձեռք է բերել նոր հոսքագծեր: Ընկերության գործարանի նոր մասնաշենքը կառուցվել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան: «Բեկոն պրոդուկտ»-ն այժմ ներդնում է HACCP (Hazard analysis and critical control point) միջազգային ստանդարտացման ծրագիրը, որի համաձայն վերահսկվում է արտադրության ողջ գործընթացը:
Ընկերությունն ունի 97 աշխատակից, սակայն հոսքագծերի հզորությունները և գործարանի թողունակությունը հնարավորություն են տալիս քառապատկել արտադրական ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր:
«Բեկոն պրոդուկտ»-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի մսամթերքի միության հետ, որի մասնագետների հսկողությամբ իրականացվում է համատեղ արտադրություն:

Դիտվել է 1595 անգամ:
Print Friendly

Leave a Reply