ՀՀ ոստիկանություն.ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հավաքը անօրինական է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 17:15

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հավաքը անօրինական է և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Այնուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել հավաքի անցկացմանը: Աջակցությունը տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ հավաքն ունի խաղաղ բնույթ և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները:
Միաժամանակ հայտարարում ենք, որ նախընտրական քարոզչության ժամանակ ևս հավաքների ազատությունն իրականացնելու և պաշտպանելու պայմաններն ու կարգը կարգավորվում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply