ՕԵԿ-ի կանայք լքում են ցուցակը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 17:05

Մոտ մեկ շաբաթ առաջ Yerkir.am-ը տեղեկացրել է, որ ՕԵԿ-ում բողոքի նոր ալիք է բարձրացել, եւ այս անգամ դժգոհողները կանայք են: Գրել էինք, որ ՕԵԿ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն` դժգոհությունները վերաբերում են համամասնական ցուցակին:

Այսօր մեր տեղեկությունը հերթական անգամ հաստատվեց. դժգոհ կանայք արդեն իսկ լքում են ցուցակը:

ԿԸՀ-ն այսօրվա նիստում ընդունեց ՕԵԿ համամասնական ցուցակից դուրս գալու Աշխեն Մանուկյանի, Կարինե Մկրտչյանի եւ Մերի Ղոնյանի ինքնաբացարկի դիմումները:

Նշենք, որ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Աշխեն Մանուկյանը զբաղեցնում էր ցուցակի 45-րդ հորիզոնականը: «Հայաստանում եվրապական քոլեջ» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն Կարինե Մկրտչյանը ցուցակի 90-րդ հորիզոնականում էր: Իսկ Եվրոպական կրթակական տարածաշրջանային ակադեմիայի Կապանի մասնաճյուղի լաբորանտ Մերի Ղոնյանին բաժին էր հասել ցուցակի 169-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանին պատկանող Եվրոպական կրթակական տարածաշրջանային ակադեմիան ողջ դասախոսական կազմով է ընդգրկված ՕԵԿ ցուցակում:

Մեր տեղեկություններով` չի բացառվում, որ առաջիկայում ՕԵԿ ցուցակը լքող կանայք ավելանան:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply