ՊՆ ներկայացուցիչը դեմ է «Արատակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 17:09

Պաշտպանության նախարարության Դ.Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Վարուժան Ավետիսյանը դեմ է Հայաստանում «Արատակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունմանը, քանի որ, ըստ նրա, Հայաստանն իրավունք չունի նման օրենք ունենալ:

«Ցավալի է, որ մեր քաղաքական վերնախավը չի գիտակցում, և փորձում է շահարկել բոլոր արժեքները և երկիրը կանգնեցնել կենաց-մահու առջև»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը օրենքի շուրջ կազմակերպված հանրային քննարկմանը։

Ըստ Ավետիսյանի, անհնար է, որ նման իրավիճակներում ոստիկանության ուժերը բավարար չլինեն. «Յուրաքանչյուր երկիր, անկախ ամեն ինչից, ունի երկրի սահմանադրական կարգը պահպանելու ոստիկանական ներուժ»,-նշել է նա,-իսկ եթե այդ ներուժը չի բավարարում երկրին, նշանակում է խոսքը արդեն համակարգային ճգնաժամի մասին է: Դրա բացատրությունը հետևյալն է՝ եթե երկրում ոստիկանական ուժերը չեն բավարարում, նշանակում է՝ իրենց առջև ավելի մեծ ուժ է կանգնած, և իշխանությունը ներկայացնողների լեգիտիմությունը շատ ավելի պակաս է»:

Ավետիսկանը կարծում է, որ նման պարագայում երկրի ֆորմալ ներկայացուցիչները իրենց դիրքը պետք է զիջեն:

Վարուժան Ավետիսյանը նաև նշել է, որ օրենքի հեղինակները մասնագիտական անպատասխանատվություն են դրսևորել և հույս հայտնել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը չի ընդունվի:

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply