Ահմեդ Դավութօղլու.«Մենք մեծ ակնկալիքներ ունենք նախագահներ Ալիևի և Սարգսյանի հանդիպումից»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2009 16:52

Թուրքիան մեծ ակնկալիքներ ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Քիշնևյան հանդիպումից. այս մասին, ինչպես հաղորդում է «Trend» գործակալությունը, այսօր Անկարայում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Այս տարվա մայիսից մինչ օրս սա արդեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 4-րդ հանդիպումն է: «Հակամարտության 17 տարիների ընթացքում այսքան կարճ ժամանակահատվածում նման շատ հանդիպումներ երբեք չեն եղել»,- ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերով` այսքան հաճախակի հանդիպումները ուղղված են խնդրի շուտափույթ լուծմանը:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply