Տուլայում հայ ֆերմերի ընտանիքի վրա հարձակվողները ռուսներ ու վրացիներ են եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2012 16:29

Տուլայի մարզում հայ ֆերմերի վրա կատարված հարձակման մասնակիցների թվում եղել են ռուսներ ու վրացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները: ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին պատասխանել են Ռուսաստանի ՆԳ նախարարության Տուլայի մարզի ոստիկանության վարչության պետ Անդրեյ Միշագինը եւ Ռուսաստանի Քննչական կոմիտեի Տուլայի մարզի հետաքննչական վարչության ղեկավար Տատյանա Սերգեեւան:

«Տանտերը հայ Է: Հարձակվողները եղել են վրացիներ եւ ռուսներ»,-հայտնել են իրավապահները: Նրանց տվյալներով՝ ֆերմերը խոշոր գործարար կամ նույնիսկ պարզապես ունեւոր մեկը չի եղել: Հարձակվողները տիրացել են ունեցվածքի մի մասին, այդ թվում՝ ոչ մեծ գումարի եւ ոսկյա զարդերի, որոնք խլել Էին կանանցից: Ամբողջ հափշտակվածը հայտնաբերվել Է գրպաններում՝ դիակները զննելիս:

Իրավապահները չեն կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչու Էին ելուզակները հատուկ ժամանել Մոսկվայից, որպեսզի թալանեն ոչ հարուստ գավառական ֆերմերին:

Հետաքննությունը վստահ չԷ, որ տղամարդը գործել Է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում:

Հայտնի Է, որ հարձակվողները զինված են եղել ատրճանակներով, դանակներով, սակայն պարզ չԷ, թե նրանք ինչու զենք չեն կիրառել ու չեն կարողացել իրենց պաշտպանել: «Այս հանգամանքը մենք կպարզենք: Քրեական գործ հարուցելու պահից անցել Է մեկ օրից փոքր-ինչ ավելի: Արդեն հարցաքննվել են ընտանիքի բոլոր անդամները: Տանտիրոջ հետ ամբողջ ծավալով աշխատելու հնարավորություն առայժմ չկա, դա թույլ չի տալիս նրա առողջական վիճակը»,-նշել են իրավապահ մարմիններում:

Հաղորդվում Է, որ տանտերը գանգուղեղային վնասվածք Է ստացել:

Քննությամբ պարզվել է, որ ապրիլի 7-ին ավտոմեքենայով ժամանած չորս տղամարդ ներխուժել են Տուլայի մարզի Բոգորոդիցկա քաղաքի Օկտյաբրսկի միկրոշրջանի տներից մեկը եւ ավազակային հարձակում կատարել: Այդ ժամանակ տանը եղել են տանտերը եւ նրա ընտանիքի անդամները՝ կինը եւ չորս փոքր երեխաները:

Տղամարդը ակտիվ դիմադրություն Է ցույց տվել՝ դանակահարելով հարձակվողներին: Նրանցից երեքը տեղում մահացել են, չորրորդին հաջողվել Է ճողոպրել:

Ոստիկանությունը փախածի անձը պարզելու եւ նրան կալանավորելու միջոցառումներ Է իրականացնում: Տանտերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է հիվանդանոց: Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկել՝ ապահովելու հարձակման ենթարկված ընտանիքի անվտանգությունը:

Քրեական գործ Է հարուցվել ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով՝ «Երկու եւ ավելի անձանց սպանություն»: Կատարվում Է նախաքննություն:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply