Սերժ Սարգսյանը մեկնեց Քիշնև

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2009 16:20

serzh_sargsyan_cropped Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր օրվա երկրորդ կեսին մեկնել է Քիշնև` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

Մոլդովայի մայրաքաղաքում նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյանի բանակցությունները Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Մոլդովայում տեղի կունենա նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:  Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply