«ԱրմենՏել»-ը նվազեցնում է ինտերնետի գինը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 16:14

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է ինտերնետի գնի իջեցման մասին` ներդնելով «Ինտերնետ փաթեթներ» նոր ծառայություն բջջային ցանցի բաժանորդների համար: Ընկերությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ «Ինտերնետ փաթեթ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում Beeline բջջային ցանցի բաժանորդներին ուղարկել և ստանալ ինտերնետ տրաֆիկի որոշակի քանակություն` վճարելով ֆիքսված գումար: Այսպես, 10 ՄԲ ծավալով «Մինի ինտերնետ փաթեթի» արժեքը 200 դրամ է, իսկ «Միդի», «Մաքսի» и «Սուպեր Մաքսի» փաթեթները, որոնք ներառում են 50 ՄԲ, 100 ՄԲ և 300 ՄԲ համապատասխանաբար արժեն 600 դրամ, 900 դրամ և 1500 դրամ:

«Հայաստանում օրեցոր աճում է սմարթֆոներից և զանազան ինտերնետ ծրագրերով աշխատող բջջային հեռախոսներից օգտվողների թիվը: Նոր տեխնոլոգիաների առավելություններն ակնհայտ են, իսկ «ԱրմենՏել» ընկերությունը հեռու չի մնում բջջային կապի ոլորտի նոր զարգացումներից: Այսուհետ մեր բաժանորդները, կախված իրենց կողմից օգտագործաված տրաֆիկից, կարող են միանալ այս կամ այն փաթեթին և օգտագործել իրենց հեռախոսի հնարավորությունները` չմտածելով հավելյալ վճարումների մասին», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Կանխավճարային համակարգի բաժանորդներին փաթեթները տրամադրվում են 30 օր ժամկետով, սկսած ակտիվացման օրվանից: Ինտերնետ-փաթեթի գործողության ժամկետում նոր փաթեթ միացնելու դեպքում, նոր փաթեթի ՄԲ-երը ավելանում են դեռևս չսպառված ՄԲ-երին, իսկ գործողության ժամկետը սահմանվում է 30 օր նոր փաթեթի միացման պահից: Այս ծառայությունից կարող են օգտվել թե կանխավճարային, թե հետվճարային համակարգի բաժանորդները:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply