Մայիսի 6-ից հետո գալու է մայիսի 7-ը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 15:34

Իշխանությունները չեն ուզում ցուցակները մաքրել, որովհետև դրանով  նրանք կհայտնվեն ահավոր ծանր վիճակում և կզրկվեն կեղծիքներ անելու իրենց հիմնական հնարավորություններից: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ բանախոսի` ցուցակները չմաքրելով իշխանությունները փորձելու են կեղծիքների մեխանիզմը աշխատեցնել և կրկնել  այն, ինչ մինչև հիմա արել են:

«Բայց դրանով նրանք ապացուցում են , որ իրենք արդար ընտրություններ անց կացնելուն  պատրաստ չեն: Դրանով խաբում են և’ Եվրոպացիներին, և’ Հայաստանի ժողովրդին: Եվ բոլորը հասկանում են սա: Այդ բազայի վրա է, որ մեր ճնշումները շատ կլինեն: Մայիսի 6-ից հետո մայիսի 7 կա, եթե իրենք փորձեն ընտրությունհներն անցկացնել այնպես, ինչպես անց են կացրել, մայիսի 7-ը իրենց համար հետաքրքիր կարող են լինել»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը:

ՀՀՇ վարչության նախագահը հավելեց, որ իշխանությունների   ցուցակները չմաքրելու խնդիրն օրենքի դաշտում է: ՀՀ օրենսդրությունը տալիս է հնարավորություն  հանել ցուցակներից այն մարդկանց, ովքեր Հայաստանում չեն` պահպանելով նրանց ընտրելու իրավունքը: Արամ Մանուկյանը համոզված է, որ խնդիրն այստեղ  քաղաքական է:

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply