ՀԱԿ-ի անդամները ընտրակաշառք չե՞ն բաժանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 15:27


Այն խոսակցություններին, թե Սուքիասյան եղբայրները նույնպես ընտրակաշառք են բաժանում, ՀԱԿ ներկայացուցիչը լուրջ չի վերաբերում և դրանց չի հավատում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ՀԱԿ-ը, եթե պայքարում է ընտրակաշառքների դեմ, ապա ինչպես է վերաբերվում վերոհիշյալ երևույթին, ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը սուտ ու քաղաքական պատվեր անվանեց:
«Դուք հայտարարություն ենք անում, ես դրա մասին ընդհանրապես տեղյակ չեմ` այդպիսի բան չկա: Դուք պատասխանատու բան եք ասում, հստակ իմանալով, որ այդպիսի բան չկա: Նաեւ մի քիչ սիրուն բան չեք անում: Ես կարող եմ հստակ ասել իմ ընտրատարածքի մասին: Փողոցները ասֆալտապատում են` մեր տան մոտերքը, մեր շենքի բակում ասֆալտ են անում թաղապետն ու Սասի Արտակը միասին կանգնած. Գալիս բանվորների գլխին կանգնում են: ՕԵԿ-ը հեռախոսներ է բաժանում»,- ասաց Արամ Մանւոկյանը:
Իսկ հարցը հնչեցրած լրագրողին ՀՀՇ վարչության նախագահը ասաց, թե հասկանում է, որ նա պատվեր է կատարում եւ որ դա նրա գործն է, բայց դա գեղեցիկ չէ:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply