Արամ Մանուկյանին տարածք տրամադրողի հերը կանիծեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 15:22


Թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, ՀԱԿ-ի անդամ Արամ Մանուկյանը նախընտրական շտաբի ենթաշտաբեր չունի: Նա, մինչ օրս, չի կարողացել տարածքներ վարձել ենթաշտաբների համար: Այս մասին այսօր` ասուլիսի ժամանակ, լրագրողներին տեղեկացրեց Արամ Մանուկյանը: Դրա պատճառը, ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով, իշխանությունների գաղտնի ճնշումներն են տարածքների սեփականատերերի վրա
«Բոլոր այն տարածքի տերերը, ում հետ ինտերնետով, կամ այլ կերպ կապ ենք հաստատում, իմանալով, որ ՀԱԿ շտաբ է լինելու այդ տարածքը, հետաքրքիր է, որ սկզբում բոլորը համաձայնվում էին, գնի շուրջ բանակցություններ էին գնում, պարտադիր փողով, առանց վճարի ոչ մի խոսակցություն չի եղել, գնի պրոբլեմ չի եղել, բայց հետ հրաժարվում էին այդ տարածքները մեզ տրամադրել: Բոլորի պատասխանները եղել են, անգամ մոտիկ, ծանոթ մարդկանց` «ներող կլինեք, հերներս կանիծեն»,- ասաց Արամ Մանուկյանը:
Բանախոսը նշեց, որ սա շատ հետաքրքիր արձագանք է թողել` իր թիմն առավել ակտիվացել է, եւ վաղվանից ՀԱԿ-ն իր համախոհների տները կդարձնի շտաբներ:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply