Թիվ 1, 21, 23 եւ 28 ընտրատարածքների թեկնածուները ինքնաբացարկ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2012 15:18

Մեծամասնականով առաջադրված պատգամավորության 4 թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Թե ովքե՞ր են ինքնաբացարկ հայտնողները ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարը չնշեց, միայն հայտնեց, որ այդ թեկնածուներն առաջադրվել են թիվ 1, 21, 23 եւ 28 ընտրատարածքներում:

Թիվ 21 ընտրատարածքում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ինքնաբացարկի դիմում ներկայացնողը Մերուժան Մխոյանն է, ով օրերս ենթարկվել էր բռնության:

Թիվ 28-ում առաջադրված թեկնածուները երկուսն են` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի թիվ 10 տեղամասի պետ Արմեն Ավդալյանը:

Այսօր` ժամը 15:00-ին, ԿԸՀ-ում նիստ է լինելու, որի ժամանակ էլ կքննարկվեն դիմումները եւ կկայացվի համապատասխան որոշում:

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների մասին տեղեկությունը կճշտենք ավելի ուշ:

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply