Ոստիկանությունը զգուշացնում է ՃՈ տուգանային հրապարակում 5 տարուց ավելի մնացած մեքենաների տերերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2012 14:12

Հայաստանի ոստիկանությունը կրկին դիմում է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ 5 եւ ավելի տարի մնացած տրանսպորտային միջոցների տերերին` անձը հաստատող փաստաթղթերով եւ մեքենաների տեխնիկական անձնագրով ներկայանալ ճանապարհային ոստիկանություն` Երեւան, Թաիրովի 14 հասցեով, ավտոմեքենաները հետ ստանալու համար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից “ankakh”-ին հայտնում են, որ հակառակ դեպքում ճանապարհային ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կդիմի դատարան` դրանք տիրազուրկ ճանաչելու պահանջով:

Վերոնշյալ գործընթացը կատարվում է անվճար:

Տեղեկատու հեռախոսներ` 010-56-32-94, 077-56-32-94

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply