Թուրքիայում 13-ամյա աղջիկը մայր է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2012 14:05

Թուրքիայի Իզմիր քաղաքում բնակվող 13-ամյա աղջկան ծնողները հիվանդանոց են տեղափոխել` փորացավ ունենալու պատճառով: Այստեղ պարզվել է, որ երեխան հղի է և կեսարյան հատում է իրականացվել:

Ծնողները պատմել են, որ մոտ մեկ տարի առաջ աղջիկը սիրած տղայի հետ փախել է տնից և ապրել նրա հետ: Ծնողները դեմ են եղել անչափահաս աղջկա ամուսնությանը և նրան ստիպել են տուն վերադառնալ: Նրանք, սակայն, տեղյակ չեն եղել, որ աղջիկը հղի է:

Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, հիվանդանոցում իրականությունն իմացած մայրը շոկի մեջ է ընկել:

«Աղջիկս ասաց, որ փորն է ցավում, մենք էլ նրան հիվանդանոց բերեցինք: Այստեղ իմացանք, որ հղի է: Քանի որ տարիքը փոքր էր, մենք նրան թույլ չէինք տվել ամուսնանալ, բայց արդեն երեխա ունի և ստիպված պետք է ամուսնացնենք»,- ասել է մայրը:

Աղջկա ընկերը ձերբակալվել է ` անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով:

Tert.am

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply