Դավութօղլուն Սիրիայի խնդրի պատճառով ընդհատել է այցն ու վերադառնում է Թուրքիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2012 14:02

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ընդհատել է այցը Չինաստան և վերադառնում է Թուրքիա: Դավութօղլուն Չինաստանում էր գտնվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում:

Հիշեցնենք, որ երեկ թուրք-սիրիական սահմանին տեղակայված փախստականների ճամբարի ուղղությամբ սիրիական կողմից կրակ էր բացվել, ինչի հետևանքով զոհվել էր 2 մարդ:

Այս ընթացքում Դավութօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի անդամ այլ երկրների ներկայացուցիչների հետ: Հեյգին նա տեղեկացրել է վերջին զարգացումների մասին: Ակնկալվում է, որ Դավութօղլուն հեռախոսազրույց կունենա նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի հետ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, երեկ թուրքական սահմանի մոտ տեղի ունեցած միջադեպը իրարանցում է ստեղծել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Չինաստանում գտնվող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի անդամ և Սիրիայի իշխանություններին աջակցող Չինաստանին փորձել է համոզել, որ «քայլեր ձեռնարկի»:

Էրդողանը նախատեսում է Չինաստան այցի ավարտից ամիջապես հետո մեկնել Սաուդյան Արաբիա: Նա ցանկանում է այցելել նաև Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Tert.am

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply