Խորովածի բաղադրատոմսը միլիոն տարեկան է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2012 13:57

Մարդիկ կրակի ու մոխրի վրա միս խորովել սովորել են դեռ մոտ միլիոն տարի առաջ: Նման եզրահանգման են եկել Տորոնտոյի և Երուսաղեմի Հրեական համալսարանների մի խումբ գիտնականներ:

Հնագետների խումբն Աֆրիկայի հարավում գտնվող Վոնդերվարկ քարանձավում հայտնաբերել է մոխիր և վառված ոսկորներ:

Նրանց ենթադրությունների համաձայն` մարդիկ այս քարանձավ են եկել մոտ 2 մլն տարի առաջ, իսկ ավելի ուշ սկսել են հավաքվել կրակի շուրջ` դրանով զարգացնելով իրենց սոցիալական ձեռքբերումները: Նրանք սկսել են սնունդը ջերմամշակման ենթարկել, նաև` պահածոյացնել, ինչը կարևոր դեր էր խաղում էվոլյուցիայում:

Հնագետ Քրիս Օրգանի խոսքով` սննդի ջերմամշակումը` որպես էվոլյուցիոն գործընթաց, հանգեցրել է մարդկանց ատամների չափերի աստիճանական փոքրացման: Գիտնականների կարծիքով` դա տեղի է ունեցել, քանի որ «մարդկանց արդեն անհրաժեշտ չէին մեծ ատամներ` սնունդն ուժեղ ծամելու համար»:

Tert.am

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply